
Lazoor Studio-ն ճարտարապետական և դիզայն ստուդիա է՝ հիմնադրված 2019 թվականին։
Մենք նախագծում ենք բնակելի և հասարակական տարածքներ՝ համադրելով գեղագիտությունը, կոնստրուկտիվ հուսալիությունն ու գործնական լուծումները։ Մեր ծառայություններն ընդգրկում են շենքերի չափագրումը, գեոդեզիան, քաղաքացիական և կոնստրուկտորական նախագծումը (Civil & Structural Engineering), ճարտարապետությունը, ինտերիերի դիզայնը, 3D վիզուալիզացիան, BIM աշխատանքային փաստաթղթավորումը, շինարարության համակարգումն ու խելացի տուն լուծումները։ Ուղեկցում ենք նախագծի իրականացման ողջ ընթացքը՝ հեղինակային հսկողության միջոցով հետևելով, որ շինարարական աշխատանքները ճշգրտորեն համապատասխանեն նախագծային լուծումներին։
ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՀԵՆՑ ՄԵԶ
Նախագծումից մինչև իրականացում: Մեկ թիմի հետ անցնում եք բոլոր փուլերը՝ չափագրումից, ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծումից մինչև ինտերիերի դիզայն ու շինարարություն։
Անհատական մոտեցում: Առաջարկում ենք լուծումներ՝ հաշվի առնելով Ձեր կարիքները, նախասիրությունները, բյուջեն և տարածքի առանձնահատկությունները։
Հարմարավետություն և անվտանգություն: Ստեղծում ենք միջավայր, որտեղ հատակագիծը, կոնստրուկտիվ հուսալիությունը, նյութերն ու լուսավորությունը ծառայում են Ձեր առօրյա հարմարավետությանը։
Հեղինակային հսկողություն: Հետևում ենք շինարարական աշխատանքների համապատասխանությանը նախագծին և օգնում լուծել իրականացման ընթացքում առաջացող խնդիրները։
Ճարտարապետական և ինտերիեր նախագծեր
Իրական ճարտարապետական, BIM և ինտերիերի նախագծերի մշակում՝ գաղափարից մինչև աշխատանքային փաստաթղթավորում։
Գործնական ծրագրային ուսուցում
Revit, Archicad, 3ds Max և Photoshop ծրագրերի ուսուցում իրական նախագծերի և գործնական փորձի հիման վրա։
Փորձառու ճարտարապետների մենթորություն
Ուղիղ խորհրդատվություն գործող ճարտարապետներից՝ մասնագիտական մտածողություն և հմտություններ ձևավորելու համար։
Իրականացված նախագծեր

Դիլիջան քաղաքի օղակաձև այգու և հարակից հանրային տարածքների բարեկարգման նախագիծ։
Վերգետնյա հետիոտնային անցման ելքերը նախատեսվել են 50-ամյակի հուշարձանի հարակից հատվածում և Ծատուրյան ու Գետափնյա փողոցների խաչմերուկում՝ «Միմինո» արձանի հարևանությամբ՝ ապահովելով տարածքների հարմարավետ և անվտանգ փոխկապակցումը։

Կցակառույց բնակելի տների համալիր
Ժամանակակից ճարտարապետական լուծումներով կցակառույց բնակելի տների նախագիծ, որը համադրում է հարմարավետ բնակելի միջավայրը, ֆունկցիոնալ հատակագծերը և միասնական գեղագիտական արտահայտությունը։

Երկհարկանի անհատական բնակելի տուն
Երկհարկանի անհատական բնակելի տուն՝ դասական համաչափություններով, բնական քարե ֆասադով և ընդգծված ուղղաձիգ բացվածքներով։